Լրահոս
Քաղաքական
21:10
24.11.22
77

ԱԺ-ն կրկին արտահերթ նիստ կգումարի

Img default alt hy

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 24-ին կարգադրություն է ստորագրել, որում ասվում է․

«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն՝ Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ 2022 թվականի դեկտեմբերի 2-ին՝ ժամը 11:00-ին, գումարել Ազգային ժողովի արտահերթ նիստ՝ հետևյալ օրակարգով.

«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարությունը Ադրբեջանի խորհրդարանի 2022 թվականի նոյեմբերի 8-ի հայտարարության կապակցությամբ» Ազգային ժողովի հայտարարության նախագիծ»: