Լրահոս
Կրթություն և գիտություն
18:57
09.09.24
222

«Ազգային»-ի փոխարեն՝ «պետական». ԿԳՄՍՆ-ն նոր առաջարկ ունի

Img default alt hy

Հայաստանում մշակութային հաստատությունները պետք է իրենց անվանման մեջ ունենան «պետական» բառը՝ նախկին «ազգային» բառի փոխարեն։ Այս մասին սեպտեմբերի 9-ին Ազգային ժողովի նիստում «Մշակույթի ոլորտում օրենսդրության հիմունքների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ ասաց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Դանիել Դանիելյանը։ 

Փոխնախարարի խոսքով՝ Հայաստանում հանրությունը պետականության վերելքի կարիք ունի. «Բարձրացնելով պետությունը, պետականությունը, պետական ​​արժեքները՝ առաջարկում ենք գործող օրենքում «ազգային» բառը փոխարինել «պետական» բառով»,- պարզաբանեց Դանիելյանը։

Խորհրդարանական ընդդիմությունը, սակայն, այս փոփոխությունները համարել է ոչ տեղին ու անիմաստ։