Լրահոս
Սպորտ
13:40
27.11.22
102

Ազարը հրաժարվել է լուսանկարվել լրագրողի հետ

Img default alt hy

Բելգիայի հավաքականի կիսապաշտպան Էդեն Ազարը Մարոկկոյի ընտրանու հետ ԱԱ-2022-ի երկրորդ տուրի խաղից առաջ խոսել է լրագրողների հետ։

Ինչպես հայտնում է RTL-ն, մամուլի ասուլիսի ժամանակ խաղացողին լրագրողներից մեկը հարցրել է ավելորդ քաշի մասին:

Էդենը պատասխանել է, որ ավելորդ քաշ չունի։ Դրանից հետո լրագրողը, ով անհարմար հարց է տվել Ազարին, ցանկացել է համատեղ լուսանկարվել խաղացողի հետ, սակայն բելգիացին հրաժարվել է։

Բելգիա – Մարոկկո հանդիպումը կկայանա կիրակի՝ նոյեմբերի 27-ին։ Սկիզբը՝ Երևանի ժամանակով 17։00-ին։

Աղբյուր  ArmSport.am