Լրահոս
Աշխարհ
14:37
27.12.24
1 308

AZAL-ի ինքնաթիռը վերադարձել է Բաքու՝ չհասնելով Ռուսաստանի օդային տարածք

Img default alt hy

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ AZAL ավիաընկերության ևս մեկ ինքնաթիռ չհասավ իր ուղևորության վերջնակետին։

AZAL-ի մամուլի ծառայությունը հայտնեց, որ Բաքու – Միներալնիե Վոդի չվերթի ինքնաթիռի (J2-8717) նավապետն օդում ստացել է NOTAM-ի հաղորդագրությունը Մախաչկալայի (Դաղստան, Ռուսաստան) օդային տարածքը փակելու մասին և, դուրս չգալով Ադրբեջանի օդային տարածքից, որոշում է կայացրել վերադառնալ Բաքու: