Լրահոս
Արցախ
10:08
20.01.23
92

Այսօրվանից Արցախում կարող են ձեռք բերել կտրոններով տրամադրվող ապրանքատեսակներ

Img default alt hy

ԱՀ ԱՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամը տեղեկացնում է, որ ըստ կտրոնների տրամադրվող ապրանքատեսակները քաղաքացիները կարող են ձեռք բերել հունվարի 20-ից մայրաքաղաքի և շրջանների բոլոր խանութներից։

«Տեղեկացնում ենք նաև, որ նշված ապրանքատեսակները առկա են լինելու նաև բոլոր համայնքների խանութներում և կարիք չկա, որպեսզի այս կամ այն համայնքի բնակիչները գնումները կատարեն շրջկենտրոնի կամ մայրաքաղաքի խանութներից։

Ավելորդ քաշքշուկից, կուտակումներից խուսափելու համար, հաշվի առնելով նաև դիզվառելիքի պակասը` ցանկալի է, որպեսզի համայնքի բնակիչները գնումները կատարեն հենց համայնքում գտնվող խանութներից։

Խնդրում և հորդորում ենք գնումները կատարել առանց խուճապի և առանց միմյանց համար արհեստական բարդություններ ստեղծելու։

Հավաստիացնում ենք, որ նշված ապրանքատեսակների քանակը ըստ շնչի տրամադրված կտրոններով ձեռք բերելու դեպքում կբավականացնի բոլորին, ուստի, խուճապի մատնվելու և անհարկի գնումներ կատարելու կարիք չկա։

Ստորև ներկայացնում ենք մայրաքաղաքում և շրջաններում տրամադրվող ապրանքների ժամանակացույցը»։