Լրահոս
Կրթություն և գիտություն
23:34
24.05.19
194

Այսօր «վերջին զանգ» է

Այս տարի գրեթե նույնքան աշակերտ է թողնում դպրոցը, որքան անցյալ տարի՝ մոտ 19 հազար: Որ հանրապետության դպրոցներում վերջին զանգը ապահով հնչի, ճանապարհային ոստիկանությունն այսօր ուժեղացված ծառայության է անցել: Բայց երջանիկ պատանիները բազմաթիվ խախտումներ են անում: Ժամը 15:00-ի դրությամբ, իրավապահները պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխել 106 մեքենա, որոնցից 71 -ի ղեկին անչափահաս է եղել: