Լրահոս
10:30
29.01.23
339

Այսօր հրդեհ որևէ կացարանում չի եղել․ ՊՆ

Img default alt hy

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը հայտնել է, որ այսօր հրդեհ որևէ կացարանում չի եղել:

«Տարածվող տեսանյութը, նախնական ուսումնասիրությամբ, մի քանի տարվա վաղեմություն ունի:

Տեսանյութը տարածող և այն իբր այսօր տեղի ունեցած դեպք ներկայացնող ԶԼՄ-ներին և ֆեյսբուքյան օգտատերերին հորդորում ենք սահմանված կարգով հերքել տեղեկությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։