Լրահոս
Արցախ
22:08
27.10.22
109

Այսօր էլ ցավի ու ափսոսանքի զգացումներով ենք հիշում և ոգեկոչում 8 պետական գործիչների. Արցախի ԱԺ նախագահ

Img default alt hy

Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը 1999 թ․ հոկտեմբերի 27-ի ահաբեկչության կապակցությամբ հաղորդագրություն է տարածել, որում նշված է.

«Անկախ Հայաստանի պատմության ողբերգական դրվագներից է 1999 թ․ հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունը, որն իրականացվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հերթական նստաշրջանի՝ Կառավարությանը հարցուպատասխանի ժամանակ։

Այսօր էլ՝ 23 տարվա հեռավորությունից, ցավի ու ափսոսանքի զգացումներով ենք հիշում և ոգեկոչում ահաբեկչությանը զոհ դարձած 8 պետական գործիչների՝ սպարապետ, ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանի, ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանի, փոխնախարարներ Յուրի Բախշյանի ու Ռուբեն Միրոյանի, ԱՀ նախկին վարչապետ, ՀՀ օպերատիվ հարցերի նախարար Լեոնարդ Պետրոսյանի, պատգամավորներ Արմենակ Արմենակյանի, Հենրիկ Աբրահամյանի և Միքայել Քոթանյանի անմար հիշատակը։

Խունկ ու խոնարհում նրանց շիրիմներին։

Ձեր ուժն ու ոգին դեռ մեզ հետ է, ննջե'ք խաղաղությամբ»։