Լրահոս
Արտաքին քաղաքականություն
16:43
06.01.21
75

Այս Սուրբ Ծննդյան օրը մտածում եմ նոր ցեղասպանության զոհ դարձած արցախահայերի մասին,եկե՛ք չմոռանանք նրանց․Վալերի Բուայե

Img default alt hy

Հայկական այս Սուրբծննդյան օրը ես մտածում եմ նոր ցեղասպանության զոհ դարձած արցախահայերի մասին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառել է Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, «Ֆրանսիա-Արցախ» բարեկամության շրջանակի հիմնադիր անդամ Վալերի Բուայեն։

«Մտածում եմ վանահայր Տեր Հովհաննես քահանայի և Դադիվանքի մասին, սպառնալիքի տակ հայտնված այդ ժառանգության մասին, քրիստոնյաների զանգվածային սպանությունների մասին։

Եկե՛ք չմոռանանք նրանց, Եկե՛ք դատապարտենք եւ պայքարենք»։