Լրահոս
Հասարակական
11:16
02.02.23
257

Այս գիշեր արտակարգ դեպք է տեղի ունեցել. աղբահանության աշխատակիցներ են դանակահարվել. Տիգրան Ավինյան

Img default alt hy

Այս գիշեր արտակարգ դեպք է տեղի ունեցել Ավան-Առինջում: ԵԱՍՄ (Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում) համայնքային հիմնարկի երկու աշխատակից դանակահարվել են իրենց աշխատանքը կատարելիս, այժմ նրանք գտնվում են հիվանդանոցում, ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Բարեբախտաբար, նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

Շնորհակալ եմ շտապօգնության բժիշկներից և ոստիկանության ծառայողներից օպերատիվ արձագանքի համար: Մեր գործընկերներին շուտափույթ ապաքինում եմ մաղթում», - գրել է Ավինյանը։