Լրահոս
Միջազգային
20:00
28.11.22
104

Այրվող շենքի բնակիչները չեն կարողացել դուրս գալ. Քովիդի և կոմկուսի դեմ ակցիաներ՝ Չինաստանում

Առաջինը կորոնավիրուսով վարակված, առաջինն էլ այդ բացիլը հաղթահարելու մասին հայտարարած երկրում Քովիդ նոր ալիքի բռնկումից հետո բողոքի անկառավարելի ակցիաներ են սկսվել:

Չինացիներին ոտքի է հանել Ուռումչի քաղաքի ողբերգությունը: Պաշտոնապես չհաստատված լուրերով՝ բազմահարկ շենքում բռնկված հրդեհից 10 մարդ է ողջակիզվել, որովհետև եռամսյա լոքդաունի պատճառով` իշխանությունը որոշած է եղել դրսից կողպել մարդկանց դռները: