Լրահոս
Հասարակական
19:15
11.06.23
156

Այրվել է մոտ 50 հակ անասնակեր

Img default alt hy

Հունիսի 11-ին, ժամը 15:56-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Գյուղ գյուղում այրվում է անասնակեր:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 1-ին փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկի մոտակա հողամասում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:09-ին, մարվել՝ 16:23-ին: Այրվել է մոտ 50 հակ անասնակեր: