Լրահոս
Քաղաքական
23:05
01.08.25
175

Այն ինչ կատարվեց Սամվել Կարապետյանի հետ, ֆանտաստիկ ապերախտություն է բարեգործի, գործարարի նկատմամբ. Քոչարյան

Img default alt hy

Այն ինչ կատարվեց Սամվել Կարապետյանի հետ, ֆանտաստիկ ապերախտություն է բարեգործի, գործարարի նկատմամբ, այս մասին 5-րդ ալիքում հարցազրույցի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը

«Սա հարված է բարեգործությանը՝ որպես հանրային ինստիտուտի։ Եթե Քըրք Քըրքորյանը դժգոհ լիներ իմ քայլերից, մի բան ասեր իմ դեմ, պիտի կալանավորեի՞, երբ գար Հայաստան, սա հիմարության ծայրահեղ աստիճանն է։ Սամվել Կարապետյանին իր բարեգործություններով կարելի է համեմատել միայն Քըրքորյանի հետ։ Մի տարբերությամբ, որ Սամվել Կարապետյանը հազարավոր աշխատատեղեր է ստեղծել Հայաստանում։ Ավելի մեծ վնաս հասցնել Հայաստանի Հանրապետությանը, դժվար է պատկերացնել»,– ասել է երկրորդ նախագահը։