Լրահոս
Հասարակական
12:54
20.05.22
233

Ավտովթար՝ Արմավիրի մարզում․ բախվել են Opel Vectra-ն և Opel Astra G-ն, կան վիրավորներ

Img default alt hy

Մայիսի 19-ին ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 18։30-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի՝ Մայիսյան գյուղի վարչական տարածքում բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ՝ 54-ամյա Մանուկ Դ-ի վարած Opel Vectra մակնիշի և 63-ամյա Սմբատ Մ-ի վարած Opel Astra G մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մեծամոր» բժշկական կենտրոն։