Լրահոս
Հայաստան
10:30
18.07.22
161

Ավտովթար՝ Արարատի մարզում․ բախվել են Toyota-ն և Nissan-ը․ կան վիրավորներ

Img default alt hy

Հուլիսի 17-ին ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 17։50-ի սահմաններում Լանջազատ-Գառնի ավտոճանապարհի  սկզբնամասում բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Ժիրայր Խ․-ի վարած Toyota մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ 39-ամյա Արտակ Հ․-ի վարած Nissan մակնիշի ավտոմեքենաները։  

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Արտակ Հ․-ն, նրա ուղևոր 41-ամյա Ք․ Մ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն, իսկ Ժիրայր Խ․-ի ուղևոր՝ Երևանի բնակիչ 57-ամյա Հ․ Յ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։  

Վիրավորներից մեկին հիվանդանոց են տեղափոխել քաղաքացիները իրենց անձնական ավտոմեքենայով։