Լրահոս
Իրավական
20:10
28.11.22
106

Ավտոբուսում 73-ամյա ուղևորուհու պայուսակից դրամապանակ գողացած երիտասարդները ձերբակալվել են

Img default alt hy

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՔՀԲ 6-րդ բաժանմունքի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, նոյեմբերի 25-ին Սեբաստիայի փողոցում հայտնաբերել, գողություն կատարելու հիմքով ձերբակալել և ոստիկանության Մալաթիայի բաժին են տարել երեք երիտասարդի:

Բաժնում պարզվել է, որ նրանք ժամը 15.00-ի սահմաններում թիվ 47 երթուղային ավտոբուսում 73-ամյա ուղևորուհու պայուսակից գողացել էին դրամապանակը, որի մեջ եղել էր 21.000 դրամ և բանկային քարտ:

Տուժողից ընդունվել է հաղորդում:

Գրպանահատ երիտասարդները ներկայացվել են նախաքննական մարմին:

Կատարվում է նախաքննություն: