Լրահոս
Միջազգային
10:30
28.02.22
497

Ավստրալիան պատժամիջոցներ կկիրառի Պուտինի, Լավրովի և ՌԴ մի քանի ղեկավարների դեմ

Img default alt hy

Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը հայտարարել է, որ Ավստրալիան որոշել է պատժամիջոցներ կիրառել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ռուսաստանի ղեկավարության այլ ներկայացուցիչների դեմ։

Մասնավորապես, պատժամիջոցների են ենթարկվել վարչապետ Միխայիլ Միշուստինը, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և ՆԳ նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը։ Մորիսոնը հավելել է, որ «սա արտացոլում է մեր մտահոգությունների խորությունը»՝ կապված Ուկրաինայում տեղի ունեցողի հետ։

Հայտարարության մեջ ասվում է, որ Ավստրալիայի կառավարությունը պարտավորվել է Ուկրաինային տրամադրել ռազմական տեխնիկա, դեղորայք, ինչպես նաև ֆինանսական օգնություն հատկացնել Ուկրաինային և 3 միլիոն դոլար հատկացնել Ուկրաինայի համար ՆԱՏՕ-ի հիմնադրամին։