Լրահոս
Հասարակական
15:29
16.02.25
509

Ավետիք Իշխանյանը եզակի իրավապաշտպաններից էր. Ռոբերտ Քոչարյան

Img default alt hy

ՀՀ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ցավակցել է Ավետիք Իշխանյանի մահվան կապակցությամբ։

«Խորը ցավով տեղեկացա Ավետիք Իշխանյանի անժամանակ մահվան մասին։ Ավետիք Իշխանյանը եզակի իրավապաշտպաններից էր, որի գործունեությունը մեծ գնահատանքի է արժանի՝ որպես իրականում անվախ, սկզբունքային, պետության համար մտահոգ հասարակական գործչի։

Ցավակցությունս եմ հայտնում Ավետիք Իշխանյանի ընտանիքին, հարազատներին, համախոհներին։
Ռոբերտ Քոչարյան
16.02.2025թ.»