Լրահոս
Հասարակական
00:00
12.06.23
158

Ավանում բախվել են Hyundai-ն ու BMW-ն. վերջինս էլ բախվել է էլեկտրասյանն ու հայտնվել մայթին. կա վիրավոր

Img default alt hy

Հունիսի 11-ին, ժամը 16:20-ի սահմաններում, դեռևս անհայտ հանգամանքներում, Աճառյան և Ծարավ Աղբյուր փողոցների խաչմերուկում, բախվել են Էմիլիա Հ.-ի վարած BMW մակնիշի և Տիգրան Ղ.-ի վարած Hyundai մակնիշի ավտոմեքենաները: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոն: Բժիշկները վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը՝ նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:

Բախման հետևանքով BMW-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել արտաքին լուսավորության սյանը, ապա հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են BMW-ն և տեղում իրականացրել հերթապահություն:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ:Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորի ինքնությունը: