Լրահոս
Քաղաքական
10:52
08.04.22
270

Ավանի փոխթաղապետ Ներսես Պողոսյանն ազատվել է աշխատանքից

Img default alt hy

Երևանի Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Ներսես Պողոսյանն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել:

Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայության ղեկավար Լևոն Սարդարյանը։

Ավանի թաղապետ Արա Դանիելյանն էլ Tert.am-ի հետ զրույցում ասել է, որ Պողոսյանն արդեն ազատվել է աշխատանքից։

Ներսես Պողոսյանը, որին մամուլն անդադարձել է մի շարք աղմկահարույց թեմաներով, 2019թ. փետրվարի 20-ին էր նշանակվել Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալ: