Լրահոս
Մշակույթ
23:52
22.10.25
203

«Աշխարհի 50 լավագույն հացերի» ցանկում ներառված է հայկական լավաշը

Img default alt hy

Ամերիկյան «CNN» միջազգային լրատվականը հրապարակել է «Աշխարհի 50 լավագույն հացերի» ցանկը։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ ցանկում  ներառված են ավանդական հացեր բազմաթիվ երկրներից՝ Մալայզիայից մինչև Վենեսուելա, Գերմանիայից մինչև Թուրքիա, Աֆղանստանից մինչև Հայաստան։

Լավագույն հացերի ցանկում ներառված է հայկական լավաշը։

Նշվում է, որ հացը պարզապես սնունդ չէ, այն մշակույթի, պատմության և ինքնության արտացոլումն է։ Յուրաքանչյուր հաց պատմում է իր երկրի ու մարդկանց կենսակերպի մասին: Սննդի համար ճամփորդողները կարող են օգտագործել այս ցանկը որպես ոգեշնչում իրենց ճանապարհորդությունը ծրագրելիս: