Լրահոս
Հասարակական
19:42
24.03.25
224

Արյունալի ռազբորկա՝ ՔՊ-ական քաղաքապետի սկեսրայրի գացալցակայանում. կրիմինալ բարքեր՝ Էջմիածնում

 

Էջմիածնի ՔՊ-ական քաղաքապետի սկեսրայրի գազալցակայանում շաբաթ տեղի է ունեցել սպանություն: Սպանության ենթադրյալ հեղինակի անունը հայտնի է իրավապահներին, բայց նրա ինքնությունը չի բացահայտում նախաքննությունը: Զոհվածը՝ Արթուր Պարոնյանը, 36 տարեկան էր: Նա հիվանդանոցում է մահացել՝ գիտակցության չգալով: Մամուլը գրում է, որ սպանվածը ամիսներ առաջ վիճել է Էջմիածնի ՔՊ-ական համայնքապետ Դիանա Գասպարյանի ամուսնու՝ Վաղարշապատի ավագանու անդամ Արամայիս Միրզոյանի հետ: Սպանության վայրում Աննա Գյուլնազարյանն է եղել: