Լրահոս
00:05
02.12.22
371

Արտակարգ իրավիճակ՝ Սյունիքի մարզում

Img default alt hy

Արդեն 5 ժամից ավելի է, ինչ արտակարգ իրավիճակ է ստեղծվել Սյունիքի մարզում, տեղեկացնում է shamshyan.com-ը: Երևան-Մեղրի ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի «Սատանի կամրջից» դեպի Տաթևի վանք տանող ճանապարհահատվածը ամբողջովին պատված է մերկասառույցով, ինչի պատճառով էլ 100-ից ավելի տրանսպորտային միջոցներ, այդ թվում՝ բեռնատարներ, չեն կարողանում երթևեկել։

Տեղում միայն մեծ դժվարությամբ աշխատում են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Ալավերդյանի, դասակի հրամանատար Արմեն Սարգսյանի գլխավորությամբ։

ՃՈ տեսուչները մեծ դժվարությամբ են կարողանում մեքենաները դուրս բերել ճանապարհից, ու ճանապարհային ոստիկաններին տեղում օգնում են գյուղացիները, ու նրանցից մեկը իր անձնական օգտագործման տրակտորն է բերել նշված վայր, որպեսզի կարողանան մեքենաները դուրս բերեն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ մոտ ժամը 18։00-ից նշված ճանապարհահատվածի վիճակի մասին տեղեկացրել են ճանապարհը սպասարկող «Ռաֆ Մար» ՍՊԸ-ին, որը չի արձագանքել։