Լրահոս
Հասարակական
19:58
29.11.22
170

Ահազանգ է ստացվել, որ Երևանի «Ռիո Մոլ» առևտրի կենտրոնում ռումբ է դրված

Img default alt hy

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այս պահին ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները, ինչպես նաև ոստիկանության Արաբկիրի բաժնի աշխատակիցները սահմանազատել են Երևանում հայտնի «Ռիո Մոլ» առևտրի կենտրոնի տարածքը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ահազանգ է ստացվել, որ նշված առևտրի կենտրոնում ռումբ է դրված։

Քաղաքացիները տարհանվել են։