Լրահոս
Սպորտ
22:00
27.11.22
174

Արսենալը հետաքրքրվում է Յուվենտուսի կիսապաշտպանի ծառայություններով

Img default alt hy

«Արսենալը» հետաքրքրված է «Յուվենտուսի» կիսապաշտպան Լեանդրո Պարեդեսի ծառայություններով, հայտնում է football.london-ը:

Այս պահին 28-ամյա արգենտինացին խաղում է «Յուվենտուսում», սակայն ֆուտբոլիստի իրավունքները պատկանում են ՊՍԺ-ին։

Լոնդոնյան ակումբը դիտարկում է Պարեդեսին ձեռք բերելու տարբերակը։

Ընթացիկ մրցաշրջանում արգենտինացի կիսապաշտպանը «Յուվենտուսի» կազմում 13 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում և կատարել 2 գոլային փոխանցում։

Աղբյուր  ArmSport.am