Լրահոս
Քաղաքական
15:25
24.10.25
78

Արմեն Քթոյանն ընտրվեց Կենտրոնական բանկի խորհրդի անդամի պաշտոնում

Img default alt hy

Ազգային ժողովը Կենտրոնական բանկի խորհրդի անդամ ընտրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության առաջադրած Արմեն Քթոյանին։

Քվեարկությանը մասնակցել է 65 պատգամավոր, բոլորն էլ կողմ են քվեարկել։

ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Ազգային ժողովին էր առաջարկել Արմեն Քթոյանի թեկնածությունը։ 

Եզրափակիչ ելույթում Արմեն Քթոյանը նշեց, որ սահմանամերձ շրջաններում բնակարանաշինության պետական ծրագիրը վարկային բնույթ ունի, և բանկերը պարտավոր են գնահատել հայտատուների վարկունակությունը՝ որոշումներ կայացնելով այդ հիման վրա։

Նա նաև կարևորեց սոցիալական բնակապահովության համալիր ծրագրերի մշակումը և խոսել կրիպտոարժույթների շրջանառության ոլորտում կարգավորումների կատարելագործման անհրաժեշտության մասին։