Լրահոս
Քաղաքական
12:53
28.10.22
177

Արմեն Գրիգորյանն ընդունել է Տոյվո Կլաարին․ օրակարգը հայտնի է

Img default alt hy

Հոկտեմբերի 28-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին:

Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը:

Հանդիպմանը կողմերը քննարկել են ԵՄ մոնիտորինգային կարողության առաքելության լիազորության շրջանակներում իրականացվող քայլերի ընթացքը:

Զրուցակիցները նաև անդրադարձել են հայ-ադրբեջանական բանակցային գործընթացին: