Լրահոս
Քաղաքական
10:48
26.11.22
163

Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Ֆրանսիա և Գերմանիա

Img default alt hy

Նոյեմբերի 28-29-ն ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Ֆրանսիայի Հանրապետություն և Գերմանիայի Դաշնային Հանրապետություն։

Այցի շրջանակներում քարտուղարն ունենալու է աշխատանքային հանդիպումներ Փարիզում և Բեռլինում։ Այս մասին հաղորդվում է ՀՀ Անվտանգության խորհրդի ֆեյսբուքյան  էջում: