Լրահոս
Հասարակական
12:48
05.01.25
608

Արմավիր. Աստվածամերժության ժամանակներում վերաօծված Մայր տաճարը

Հայոց հոգևոր մայրաքաղաքում այս աշնանը վերաօծվեց Մայր տաճարը՝ 12 տարվա նորոգումից հետո: Ասում են՝ վերջին անգամ Սուրբ Էջմիածնի Մայր տաճարը այդպես հիմնովին նորոգվել էր 17-րդ դարի սկզբին: 

Պատմական իրադարձությունը տեղի ունեցավ հոգևոր ու քաղաքական իշխանությունների հարաբերությունների գրեթե պատմական լարվածության ֆոնին ու հույսով, որ նորոգված տաճարի վերաօծումով նորոգվում է նաև առաջին քրիստոնյա պետության խարխլված հավատը: