Լրահոս
Քաղաքական
11:57
31.03.25
340

Արմատական ընդդիմությունը, ինչպես Գյումրիում, այնպես էլ վաղը-մյուս օրը հանրապետությունում տանելու է հաղթանակ․ Սևակ Հակոբյան

Img default alt hy

Շատերին, այդ թվում, կարծում եմ, ադեկվատ ՔՊ-ականներին պարզ է, որ նրանք Նիկոլով, ՔՊ կուսակցությամբ չեն կարողանալու իշխանություն պահել, թե՛ արտահերթ, թե՛, առավել ևս, հերթական ընտրություններում։ Այս մասին իր էջում գրել է Yerevan-Today-ի խմբագիր Սեւակ հակոբյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Իմ տպավորությամբ, եթե Սարիկ Մինասյանը ՔՊ-ով չգնար, ՔՊ-ական ապազգային թեզերը չկրկներ, էն՝ «Արցախը չենք հանձնել, չենք կռվել» արտահայտութունը չաներ, ՔՊ կարկառունները իր համար ուղիղ չքարոզեին, իր միտինգներին ելույթ չունենային, քարոզարշավի վերջին օրը «Քոչարյանին նվիրված» միտինգ չանեին, դեբատի օրը կիքսեր չտար, ինչպես, օրինակ, «Լինսի» հիմնադրամի թալանածը, Ղարաբաղը վատ տեղ էր և այլ ՔՊ-ական թեզերով չգնար, այլ ընդամենը վարչական ռեսուրսը օգտագործեր, երևի թե միանձնյա կդառնար քաղաքապետ։

Թող քաղաքագետներն էլ ասեն, բայց ինձ թվում է՝ արմատական ընդդիմությունը, ինչպես Գյումրիում, այնպես էլ վաղը-մյուս օրը հանրապետությունում տանելու է հաղթանակ․ իհարկե՝ լուրջ, ոչ թե ձևական, դրածո կամ էքսպերիմենտալ հակառակորդի պարագայում»: