Լրահոս
Աշխարհ
13:00
27.11.22
130

Արգենտինայում տեղադրվել է Լիոնել Մեսսիի փչովի արձանը

Img default alt hy

Արգենտինայում տեղադրվել է Լիոնել Մեսսիի փչովի արձանը, «Shantnews»-ի փոխանցմամբ՝ հայտնում է La Nación-ը։

Այն ստեղծել են նկարիչներ Ալեխանդրո Մագնանեսը և Նենսի Կրավենան։ Փչովի արձանը չորսհարկանի շենքի չափ է։ Դրա համար պահանջվել է 700 քառակուսի մետր նյութ։

Քաթարում 2022 թվականի աշխարհի առաջնությունում արգենտինացիները մեկնարկային խաղում սենսացիոն պարտություն կրեցին Սաուդյան Արաբիայի ընտրանուց: Մեսսին, ով իր կարիերայում հինգերորդ աշխարհի առաջնությունն է անցկացնում, լուրջ քննադատության է ենթարկվել երկրպագուների և փորձագետների կողմից։ Հիշեցնենք, որ նա 11 մետրանոց է իրացրել՝ դառնալով արգենտինացիների միակ գոլի հեղինակը։

Այսօր Արգենտինայի հավաքականը աշխարհի առաջնության երկրորդ տուրում կխաղա Մեքսիկայի ընտրանու հետ։