Լրահոս
Քաղաքական
14:35
20.05.22
395

Արևմուտքի գնահատականները ՀՀ ժողովրդավարության մասին քաղաքական առևտրի արդյունք են. Ելենա Կիրակոսյան

Img default alt hy

Այսօր հերթական անգամ համոզվեցինք, որ վերջին 4 տարիներին Արևմուտքի կողմից խրախուսվող «հայկական» ժողովրդավարությունը որևէ աղերս չունի հռչակված ժողովրդավարական սկզբունքների հետ, գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ելենա Կիրակոսյանը:

«Freedom House միջազգային կազմակերպությունն այսօր անցկացնում է «Հայկական ժողովրդավարությունը» թեմայով ֆորում, որտեղ նախատեսված է Նիկոլ Փաշինյանի ելույթը, միջոցառմանը ներկա են ԵՄ և ԱՄՆ դեսպանները, ինչպես նաև իրավապաշտպան ներկայացող կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Ընդդիմության ներկայությունն, ինչպես պարզվում է, խիստ անցանկալի է այդ «ժողովրդավարական» միջոցառմանը: Վերոնշյալ անհատները և կառույցները համառորեն շարունակում են Հայաստանում վերջին 4 տարիներին տեղի ունեցողը ժողովրդավարության առաջընթաց որակել, իսկ ընդդիմության ներկայացուցիչները կարող էին «խոսքի ազատության», «այլակարծության» մասին ֆորումի ժամանակ բարձրացնել փաստակված հարցեր, որոնք ակնհայտորեն հակասում են Հայաստանի ժողովրդավարական առաջընթացի մասին իրենց նկարած գնահատականներին՝ ցույց տալով, որ այդ գնահատականները զուտ քաղաքական առևտրի արդյունք են և որևէ կապ չունեն իրական վիճակի հետ»: