Լրահոս
Հասարակական
00:00
11.06.23
2 001

Առեղծվածային ու ողբերգական դեպք՝ Արարատի մարզում. հայտնաբերվել է մարզում հայտնի 37-ամյա առևտրականի դին

Img default alt hy

Հունիսի 10-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 16:15-ի սահմաններում «Վեդի» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արարատի բաժին և հայտնել են, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Այգավան գյուղ, որտեղ Toyota Land Cruizer Prado մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերել են տղամարդու դի: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Դեպքի վայր մեկնած ոստիկաններն ու քննիչները ավտոմեքենայի մեջ հայտնաբերել են Արարատի մարզի բնակիչ 37-ամյա Գոռ Ի.-ի դին: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Աղբյուրի տեղեկություններով, Գոռ Ի.-ին մահացած վիճակում հայտնաբերել է իր 35-ամյա ընկերը: Դեպքի փաստով Վեդիի քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Տեղի ունեցածը դժբախտ պատահա՞ր է, թե՞ սպանություն, պարզ կլինի մի շարք փորձաքննություների պատասխաններ լինելուց հետո:

Ավտոմեքենան քննիչի հանձարարականով տեղափոխվել է Ոստիկանության Արարատի բաժնի պահպանվող հատուկ տարածք: