Լրահոս
Հասարակական
22:08
17.07.22
154

Արծվաբերդ գյուղում այրվել է մոտ 13 հա խոտածածկույթ

Img default alt hy

Հուլիսի 17-ին` ժամը 16:45-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արծվաբերդ գյուղում` խաղողի այգիներում, հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Չորաթանի հենակետից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:40-ին, մարվել՝ 19:55-ին: Այրվել է մոտ 13 հա խոտածածկույթ: