Լրահոս
Արցախ
13:09
02.04.22
502

Արցախում կրկին դադարեցվել է գազամատակարարումը

Img default alt hy

«Hraparak.am»-ի տեղեկություններով Արցախում կրկին դադարեցվել է գազամատակարարումը։ Այս պահին դեռևս գազ կա, սակայն խողովակի մեջ եղած գազն է գալիս։

Մենք չկարողացանք կապ հաստատել «Արցախգազի» հետ, քանի որ հեռախոսահամարներն անհասանելի են։

Քաղաքացիներից մեզ հայտնեցին, որ իրենց հաջողվել է կապվել ընկերության հետ, որտեղից հայտնել են, որ գազն ամբողջ Արցախում կրկին անջատվել է և խողովակների մեջ եղած գազն է միայն մնացել։