Լրահոս
Հասարակական
15:32
29.01.23
217

Արցախի պողոտայում ավտոպահեստամասերի շուկայում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Img default alt hy

Հունվարի 29-ին, ժամը 13:41-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ ծուխ է նկատվում Երևանի Արցախի պողոտայի թիվ 42 հասցեի մոտակայքում՝ ավտոպահեստամասերի շուկայի պահեստում:

Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, մեկ ջրատար, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը, Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը:

Ըստ նախնական տվյալների՝ պահեստային տարածքում այրվում են շինանյութ և 185 հատ փայտատաշեղային սալեր։ Տուժածներ չկան։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։39-ին։