Լրահոս
Հասարակական
15:30
30.03.25
241

Արցախցիների իրավունքների պաշտպանության պահանջով նստացույցը շարունակվում է Ազատության հրապարակում

 

Երևանի Ազատության հրապարակում շարունակվում է նստացույցը, որը սկսվել է շաբաթ այնտեղ կայացած բազմահազարանոց հանրահավաքից հետո: Այդ հանրահավաքի ժամանակ արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը 12 կետանոց պահանջագիր էր ներկայացրել Հայաստանի կառավարությանը: Հիմնական պահանջը վերաբերում է արցախցիների՝ Արցախ վերադարձի իրավունքի պաշտպանությանը: