Լրահոս
Արցախ
18:15
26.12.22
80

Արայիկ Հարությունյանը «Արցախի պահեստազորի սպաների միության» անդամների հետ քննարկել է շրջափակման հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակը

Img default alt hy

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 26-ին ընդունել է «Արցախի պահեստազորի սպաների միություն» ՀԿ մի խումբ անդամների` կազմակերպության նախագահ Կարմեն Ասլանյանի գլխավորությամբ:

Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով երկրում ստեղծված ռազմաքաղաքական ու հումանիտար իրավիճակը, դրա հանգուցալուծմանն ուղղված քայլերն ու հետագա անելիքները:

Հանդիպման վերջում Արցախի նախագահը պատասխանել է նաև ներկաներին հուզող հարցերին: