Լրահոս
Հասարակական
15:22
02.02.23
109

Առատ ձյուն է սպասվում Հայաստանում

Այսօր երեկոյան ու գիշերը գրեթե ամբողջ հանրապետությունում օդերևութաբանները կանխատեսում են առատ ձյուն: Միջերկրական ծովից մեր երկրի տարածք ակտիվ ցիկլոն է ներթափանցել:

Լոռիում, Արագածոտնում, Կոտայքում, Գեղարքունիքում ու Վայոց Ձորում բուք կլինի, ցածր տեսանելիություն: Արարատյան դաշտում և Երևանում կեսօրից հետո թաց ձյուն և ձնախառն անձրև կլինի:

Այսօր գիշերը և առավոտյան ավտոճանապարհներին կանխատեսվող մերկասառույցի պատճառով վարորդներին հորդորում են զգոն լինել: