Լրահոս
Հայաստան
14:05
08.01.21
54

Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց Ձորի նախալեռներում սպասվում է ամպամածություն և մառախուղ. ջերմաստիճանն էապես չի փոխվի

Img default alt hy

Հանրապետության տարածքում՝ հունվարի 8-ի ցերեկը, 9-10-ը, 11-ի գիշերը, 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 11-ի ուշ երեկոյան, 12-ին հյուսիսային շրջաններում սպասվում են թույլ տեղումներ։ Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց Ձորի նախալեռներում սպասվում է ամպամածություն և մառախուղ, մառախուղից՝ թույլ ձյուն։

Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 2-5 մ/վ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Երևան քաղաքում՝ հունվարի 8-ի ցերեկը, 9-13-ը սպասվում է ամպամածություն և մառախուղ, մառախուղից՝ թույլ ձյուն։