Լրահոս
Արտաքին քաղաքականություն
10:53
28.02.22
209

Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի բարձրաստիճան նիստին

Img default alt hy

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը փետրվարի 28-ից մարտի 1-ը աշխատանքային այցով կլինի Ժնևում` մասնակցելու ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի բարձրաստիճան նիստին:

Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի ֆեյսբուք»-ի էջը:

Այցի շրջանակներում տեղի կունենա Հայաստանի` ՄԱԿ-ին անդամակցության 30-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացումը:  

Նախատեսվում են նախարար Միրզոյանի հանդիպումները մի խումբ գործընկերների հետ: