Լրահոս
Արտաքին քաղաքականություն
11:07
14.02.26
322

Առանց ՀՀ-ի Սահմանադրության փոփոխության՝ խաղաղության համաձայնագրի ստորագրումը հնարավոր չէ․ Ալիև

Img default alt hy

France 24-ին տված հարցազրույցում Բաքվի ղեկավարխոսել է ՀՀ-ի Սահմանադրության փոփոխության մասին՝ նշելով, որ առանց ՀՀ-ի Սահմանադրության փոփոխության՝ խաղաղության համաձայնագրի ստորագրումը հնարավոր չէ, բայց որքան ես գիտեմ ՀՀ-ն նախատեսում է հանրաքվե անցկացնել։

«Եվ երբ դա արվի, խաղաղության համաձայնագրի պաշտոնական ստորագրման համար որևէ խոչընդոտ չի լինի։ Բայց ես ևս մեկ անգամ ուզում եմ ընդգծել, որ Ադրբեջանի համար խաղաղությունն արդեն ձեռք է բերվել։ Կարգավորման գործընթացը հաջող է ընթանում։ Եվ ես հույս ունեմ, որ երբ այս իրավական ձևականություններն ավարտվեն, մենք կհասնենք պաշտոնական խաղաղության»,-ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։