Լրահոս
Քաղաքական
21:18
12.08.25
193

Առանց գերիների վերադարձի հնարավոր չէ խաղաղությունը. ծանր ապրումներ՝ պատմական հանդիպումից հետո

Ի՞նչ ճակատագիր է սպասվում Բաքվում պահվող հայ գերիներին: Ստորագրված ոչ մի փաստաթղթում չի նշվում նրանց մասին: Միայն ոչ պաշտոնական զրույցներում են որոշ խոստումներ հնչել: Ինչպես գիտեք, Թրամփն է ասել, որ կարող է միջնորդել նաև նրանց ազատ արձակելու հարցում, եթե Փաշինյանը ցանկանա: Հայաստանի վարչապետը հայկական լրատվամիջոցների հարցերին պատասխանելիս վստահեցրել է, թե չկա մի հանդիպում, որի ժամանակ չխոսվի անազատության մեջ գտնվող մեր հայրենակիցների մասին: