Լրահոս
Հասարակական
10:37
02.04.22
842

Ապրիլի 2-ից 5-ը տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում հայկական կողմը տվեց 75 զոհ․ Սենոր Հասրաթյան

Img default alt hy

Ուղիղ 6 տարի առաջ՝ 2016թ. ապրիլի 2-ին ադրբեջանական բանակը գործողության մեջ դնելով իր տրամադրության տակ եղած ժամանակակից սպառազինության և տեխնիկայի գրեթե բոլոր միջոցները, այդ թվում՝ <<Смерч>>, <<Kasirga>>, <<Ураган>>, <<GRADLAR>> համազարկային կրակի հեռահար ռեակտիվ համակարգեր, <<ТОС-1А>>(Солнцепек) համազարկային կրակի ծանր հրանետային համակարգ, իսրայելական արտադրության գրոհային և հետախուզական անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ), <<SPIKE>> տիպի հակատանկային կառավարվող հրթիռներ, գրոհային ինքնաթիռներ և <<МИ-24G>> հարվածային ուղղաթիռներ, շփման գծի հյուսիսային (Թալիշ) և հարավային (Վարազաթումբ) ուղղություններով անցավ լայնածավալ հարձակման։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Պահեստազորի գնդապետ Սենոր Հասրաթյանը։
 

«Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, միայն ապրիլի 2-ից 5-ը հակառակորդի հրթիռահրետանային ու զրահատանկային ուժերի կողմից արցախյան դիրքերի և խաղաղ բնակավայրերի ուղղությամբ արձակվեց շուրջ 30 հազար արկ...

Նման ծավալի ուժերի և միջոցների ներգրավման արդյունքում, հակառակորդին հաջողվեց չորսօրյա ինտենսիվ մարտերի ընթացքում գրավել 19 մարտական դիրք, կամ մակերեսային միավորով արտահայտված ոչ ավելի, քան 400 հեկտար տարածք...

Ապրիլի 2-ից 5-ը տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում հայկական կողմը տվեց 75 զոհ... Նույն ժամանակահատվածում հակառակորդի զոհերի թիվը, ըստ ապրիլի 5-ին <<OSTKRAFT>> վերլուծական կենտրոնի կողմից հրապարակված տվյալի, որը հիմնված էր Ադրբեջանի ԶՈւ Գլխավոր շտաբի փակ տեղեկատվության վրա, հասնում էր շուրջ 800 -ի...

Պատերազմը կանգնեցվեց Մոսկվայի միջնորդությամբ՝ Բաքվի խնդրանքով...»։