Լրահոս
Երևան
15:56
11.04.22
147

Ապրիլի 11-ից նոր ավտոբուսների վարորդները կմանրեն գումարը՝ 100 դրամանոցն արկղը գցելու համար

Img default alt hy

Հաշվի առնելով քաղաքային տրանսպորտում 100 դրամանոց մետաղադրամների մեծ պահանջարկը` ապրիլի 11-ից համայնքային բոլոր նոր ավտոբուսների և միկրոավտոբուսների վարորդներն իրենց մոտ կունենան որոշակի քանակությամբ մանրադրամ, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը:

Մինչ օրս 100 դրամանոց չունենալու դեպքում քաղաքացին չէր կարող օգտվել տրանսպորտի այդ ձևից կամ գումարը տալիս էր վարորդին, ինչը դժգոհություն էր առաջացնում։

Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ոլորտի պատասխանատուներից հետաքրքրվել է՝ կարո՞ղ են արդեն քաղաքացիները դրամը մանրել:

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Էլբակ Թարփոշյանը զեկուցել է, որ առկա մանրադրամները կազմում են օրական շրջանառության ընդամենը 15%-ը, ուստի կարևոր է, որ քաղաքացիները, նախքան միասնական տոմսային համակարգի անցնելը, ունենան 100 դրամանոցներ:

Երևանի քաղաքապետարանը ձեռք կբերի ևս 100 նոր ավտոբուս: Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հանձնարարել է ավտոբուսների գնման համար մրցութային փաթեթ պատրաստել:

Մայրաքաղաքի տրանսպորտային համակարգի բարեփոխումների շրջանակում կարդիականացվի նաև «Էլեկտրատրանսպորտ» ընկերության շարժակազմը: Առաջիկայում կհայտարարվի 15 նոր տրոլեյբուսի ձեռքբերման մրցույթ:

Մայիսի 1-ից «Zhong Tong» մակնիշի նոր ավտոբուսներով կսպասարկվի ևս մի քանի երթուղի: Գործընթացը կկազմակերպվի ավտոբուսային պարկում այս պահին առկա 54 միավոր շարժակազմով: