Լրահոս
Սպորտ
20:35
25.10.25
4 082

Աննա Սարգսյանը՝ ԱՄՆ փոխչեմպիոն, Լևոն Արոնյանը՝ բրոնզե մեդալակիր

Img default alt hy

Սենթ-Լուիսի շախմատային ակումբում ավարտվեցին ԱՄՆ տղամարդկանց եւ կանանց անհատական առաջնությունները: Այս մասին հայտնում  է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Կանանց մրցապայքարում Աննա Սարգսյանը 11 հնարավորից վաստակեց  7,5 միավոր եւ առաջին անգամ մասնակցելով շախմատային այդ գերտերության առաջնությանը՝ նվաճեց ԱՄՆ փոխչեմպիոնի կոչումը: Տաթեւ Աբրահամյանը 5,0 միավորով հանգրվանեց 9-րդ համեստ տեղում:

Լեւոն Արոնյանի արդյունքը 6,5 միավոր է, ինչը նրան բերեց ԱՄՆ առաջնության բրոնզե մեդալը: Նրանից կես միավոր պակաս վաստակեց Սամուել Սեւյանը եւ հանգրվանեց 4-րդ հորիզոնականում: