Լրահոս
Քաղաքական
16:43
02.04.22
535

Անկախ մեր քաղաքական հայացքներից և կուսակցական պատկանելիությունից հավաքվենք «Ազատության» հրապարակում․ հայտարարություն

Img default alt hy

ԱԺ ընդդիմադիր երկու՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները հայտնում են, որ ապրիլի 5–ին ժամը 18։30-ին բոլորը, անկախ քաղաքական քաղաքական հայացքներից և կուսակցական պատկանելիությունից հավաքվեն «Ազատության» հրապարակում։

«Դիմում ենք բոլորին, կուսակցություններին և անհատներին, մտավորականությանը և հասարակական կազմակերպություններին, հայաստանցիներին, արցախահայությանը և Սփուռքին:

Կանգնենք կողք-կողքի, միասին ներկայացնենք մեր պահանջները։

Պաշտպանելով Արցախը՝ պաշտպանենք Հայաստանը։

Ապրիլի 5, 18.30, արի «Ազատության» հրապարակ, ցույց տանք աշխարհին մեր միասնականությունը»։