Լրահոս
Քաղաքական
20:00
04.05.22
145

Անհնազանդության ակցիաներ, բերման ենթարկված քաղաքացիներ

Չնայած դիմադրության շարժման կազմակերպիչները հայտարարել էին, թե այսօր կեսօրից են սկսվելու անհնազանդության ակցիաները՝ Երևանում առավոտը բացվել է քաղաքացիների ինքնաբուխ անհնազադությամբ:

Ոստիկանությունը հայտնում է, որ ժամը 2-ի դրությամբ ակցիաների 40 մասնակից է բերման ենթարկվել: Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակիցներն այցելել են ոստիկանության Երևանի ու Սևանի բաժիններ: Գրեթե բոլոր բերման ենթարկվածները դժգոհել են սև համազգեստով ոստիկանների վարքից։ Ակցիաների 3 օրերի ընթացքում՝ 2 մարդ կոտրվածք է ստացել։