Լրահոս
Քաղաքական
13:00
28.12.24
409

Անհետ կորածների հարազատներն ԱԺ-ում են՝ հանդիպելու Անդրանիկ Քոչարյանին. «Ազատություն»

Img default alt hy

Անհետ կորածների հարազատներն այս պահին խորհրդարանում են՝ հանդիպելու ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ։ Հանդիպման պայմանավորվածությունը երեկ է ձեռք բերվել, երբ ժամեր շարունակ Բաղրամյան պողոտան փակ պահելուց հետո նրանց հանդիպեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը և խոստացավ կազմակերպել հանդիպում Քոչարյանի հետ, հայտնում է «Ազատություն»-ը։

Անդրանիկ Քոչարյանը, որ նաև 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովն է ղեկավարում, երեկ հրաժարվում էր բոլորին ընդունել՝ առաջարկելով, որ չորս հոգի գնա հանդիպման։ Անհետ կորածների հարազատների համար պայմանն անընդունելի էր, նրանք մնացին փողոցում այնքան, մինչև նրանց հետ հանդիպեց Ալեն Սիմոնյանը։

Այդ ընթացքում Անդրանիկ Քոչարյանը կայքերից մեկին ուղիղ եթերում հարցազրույց էր տալիս՝ ակնարկելով, թե անհետ կորածների հարազատների պահանջը ուղղորդված է։