Լրահոս
Քաղաքական
14:26
04.05.22
164

Անդրանիկ Քոչարյանը դեռ չի հասկանում, որ ինքն այլևս իշխանություն չունի այս երկրում․ Սաղաթելյան

Img default alt hy

Ես էլ ԱԱԾ-ին հանձնարարում եմ, որ զբաղվի դավաճաններով, ովքեր մեր պետությանը վնաս են հասցրել: Անդրանիկ Քոչարյա՞նն է մեզ բանակում ծառայելով կամ հայրենիք պաշտպանելով վախեցնում, քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի կոչին, թե ԱԱԾ-ն պիտի բոլոր բերման ենթարկվածների տվյալներն ուղարկի ՊՆ։

«Անդրանիկ Քոչարյանը դեռ չի հասկանում, որ ինքն այլևս իշխանություն չունի այս երկրում, իշխանությունը ժողովուրդն է և առաջիկա օրերին իրենք դա իրենց մաշկի վրա կզգան»,- հավելեց նա։